Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին. կա տուժած


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն սեպտեմբերի 11-ին, ժամը 23:43-ին  տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 9-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը (մոտ 30 տարեկան կին) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և ուղղել:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ