Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Ջոնսոնը կվերսկսի Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը, եթե այդպես որոշի դատարանը. Times


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի դիվանատունը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը սեպտեմբերի 11-ին որոշում Է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հայտնել Է Times թերթը:

«Մենք լիովին հարգում ենք դատական համակարգի անկախությունը»,- հրատարակությունը մեջբերել Է վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցչի խոսքը: Թերթը դա գնահատում Է որպես Ջոնսոնի պատրաստակամությունը ենթարկվելու Գերագույն դատարանի որոշմանը: Այն այդ գործը պետք Է քննի սեպտեմբերի 17-ին, իսկ մինչ այդ խորհրդարանը կաշարունակի փակ մնալ: Շոտլանդիայի Բարձրագույն քրեական դատարանը որոշել Է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործունեության դադարեցումն անօրինական Է: Որոշման մեջ, որը կհրապարակվի սեպտեմբերի 13-ին, ասված Է, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցման պատճառը «դրա գործունեությանը խոչընդոտելու» մտադրությունն Է, իսկ դա «անօրինական Է, հետեւաբար, անվավեր Է եւ ոչ մի ուժ չունեցող»:

Սակայն որոշումն իրավաբանական ուժ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չզբաղվի գործի քննությամբ: Ավելի վաղ 70-ից ավելի բրիտանացի պատգամավորներից բաղկացած խումբը հայտարարել Է, որ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը եղել Է անօրինական, քանի որ սահմանափակում Է շուտով Եվրամիությունից երկրի դուրս գալու նախաշեմին քննարկումների հնարավորությունը:

Սեպտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես դադարեցրել Է աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ