Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Արարատի ոստիկանները բերման են ենթարկել Խոր վիրապի տարածքում կրակոցներ արձակած երիտասարդին


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոր վիրապ վանքի մոտակայքում Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններումմի երիտասարդ ատրճանակով երեք անգամ օդ է կրակել։ Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Արարատի բաժնի պարեկայինները, արագ արձագանքելով, կանգնեցրել են երիտասարդի մեքենան ու տեղեկությունը փոխանցել բաժին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը Այնթապ գյուղում ապրող 28-ամյա տղային, ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկեց ոստիկանության Արարատի բաժին։ Հատուկ պահպանվող տարածքում ընթերակաների ներկայությամբ «Նիսսանը» զննվեց։ Այդ ընթացքում բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով 9մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է։ Զննվեց նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի երեք պարկուճ։ Դրանք վերցվեցին ու փաթեթավորվեցին՝ հետագա գործողությունների համար։ Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ