Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Ավինյանը հայտնեց հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման շարունակական լինելու մասին


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հանրային ծառայողների, այդ թվում նաև ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ են լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

«Ուսուցիչների աշխատավարձերի այն բարձրացումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին, ֆիքսված է: Դա շարունակական է լինելու, այսինքն՝ այս թիվը ֆիքսվել է նաև հաջորդ տարիների բյուջեում: Իսկ հետագայում հանրային ծառայության բարեփոխումների ռազմավարության մշակման շրջանակում միանշանակ հանրային ծառայողների աշխատավարձերի, ներառյալ ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ լինելու են»,- ասաց Ավինյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ