Լենա Նազարյանն անդրադարձել է Ամուլսարի հարցին
16:41, 11 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իր հարցերն ուղղել է կառավարության անդամներին ու ստացել նույն պատասխանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նազարյանն ասաց սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են»,- ասաց Նազարյանը:
Լենա Նազարյանը չնշեց, թե ինքն ինչ դիրքորոշում ունի հանքի շահագործման հետ կապված:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում