Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Մարկ Զախարովին դուրս են գրել հիվանդանոցից

Մարկ Զախարովին դուրս են գրել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, որն օգոստոսի 20-ին Մոսկվայում հոսպիտալացվել Էր երկկողմանի թոքաբորբով, դուրս Է գրվել հիվանդանոցից: Սեպտեմբերի 9-ին ՏԱՍՍ-ին այդ մասին հայտնել Է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջ, Մարկ Անատոլեւիչին ուղարկել են տուն: Բուժվել Է թոքաբորբից: Նա շտապում Է վերադառնալ աշխատանքի, բայց մենք Սաշայի (Զախարովի դստեր) հետ համոզում ենք, որ նա գոնե մի երկու օր մնա տանը»,- ասել Է Վարշավերը: Թատրոնի տնօրենը հիշեցրել Է, որ Զախարովը մտադիր Է վերադառնալ «Ծուղակ» ներկայացման փորձերին, որը բեմադրում Է «Լենկոմում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am