Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

British Airways-ը 1,5 հազար չվերթ Է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով

British Airways-ը 1,5 հազար չվերթ Է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի British Airways ավիաընկերությունը հարկադրված Է եղել չեղարկելու 1500 չվերթ օդաչուների գործադուլի պատճառով, որը սկսվել Է սեպտեմբերի լույս 9-ի գիշերը եւ կտեւի երկու օր: Ինչպես նշված Է ավիաընկերության կայքում, չեղարկված չվերթների ուղեւորները չպետք Է ժամանեն օդանավակայաններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Daily Telegraph թերթը, սեպտեմբարի 9-ին եւ 10-ին գործադուլը, որն սպառնում Է դառնալ խոշորագույնն ընկերության պատմության մեջ, կվերաբերի British Airways-ի 280 հազար ուղեւորների: Գործադուլի պատճառ են դարձել ընկերության օդաչուների պահանջներն աշխատավարձների բարձրացման եւ աշխատապայմանների բարելավման վերաբերյալ:

Բանակցությունների ընթացքում օդաչուների արհմիությունը մերժել Է աշխատավարձերը երեք տարվա ընթացքում 11,5 տոկոսով բարձրացնելու գործատուի առաջարկությունը, ինչը British Airways-ում «արժանի առաջարկություն» են համարում:

Այժմ British Airways-ի օդանավերի հրամանատարները տարեկան միջին հաշվով ստանում են 167 հազար ֆունտ (205 հազար դոլար): Երկրորդ օդաչուների միջին աշխատաարձը 70 հազար ֆունտ Է (86 հազար դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am