Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է ամերիկացի դերասանուհի Քերոլ Լինլին

Մահացել Է ամերիկացի դերասանուհի Քերոլ Լինլին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 78-րդ տարում մահացել Է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Քերոլ Լինլին: Սեպտեմբերի 6-ին այդ մասին հայտնել Է The New York Times թերթը՝ վկայակոչելով նրա ընկերոջը՝ ամերիկացի դերասան Թրենթ Դոլանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մահվան պատճառ Է դարձել սրտի նոպան:

Քերոլ Լինլին հայտնի Է որպես գլխավոր դերակատար Բրոդվեյի «Երկնագույն դենիմ» ներկայացման մեջ եւ ռեժիսոր Ֆիլիպ Դաննի 1959 թվականի համանուն ֆիլմում: Նա նաեւ նկարահանվել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Լույս անտառում» (The Light in the Forest, 1958), «Անհետացած Բաննի Լեյքը (Bunny Lake Is Missing, 1965) եւ «Պոսեյդոնի արկածները» (The Poseidon Adventure, 1972):

1970-ական թվականներից Լինլին հիմնականում նկարահանվել Է հեռուստատեսությունում, այդ թվում՝ «Ֆանտազիաների կղզին» (Fantasy Island, 1977-1984) սերիալում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am