Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատրուշեւը Բաքվում կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ

Պատրուշեւը Բաքվում կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը սեպտեմբերի 4-ին կայցելի Ադրբեջան, որտեղ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաներ կանցկացնի անվտանգության հարցերի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունում:

«Սեպտեմբերի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կայցելի Ադրբեջանի Հանրապետություն: Բաքվում Պատրուշեւն անվտանգության հարցերի շուրջ ռուս-ադրբեջանական կոնսուլտացիաներ կանցկացնի Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ոոսուբովի եւ երկու երկրների մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am