Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Եփրատից արեւելք ԱՄՆ-ի ներկայությունը կհանգեցնի լարվածության աճի. Զարիֆ

Եփրատից արեւելք ԱՄՆ-ի ներկայությունը կհանգեցնի լարվածության աճի. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքի անվտանգության գոտում կհանգեցնի այս տարածաշրջանում լարվածության աճի: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը սեպտեմբերի 2-ին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եփրատից արեւելք ընկած շրջանում ԱՄՆ-ի ներկայությունը կհանգեցնի Սիրիայում բնակվող տարբեր ցեղերի միջեւ տարաձայնությունների սաստկացման: Ուստի մենք Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը համարում ենք անօրինական, քայքայիչ եւ տարածքային ամբողջականությունը խախտող»,-ասել Է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ երկրի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտու ստեղծման շուրջ անցկացված բանակցությունները:
Զարիֆը նշել Է, որ Թեհրանի համար անընդունելի են Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ներկայությունն օրինականացնելու բոլոր փորձերը:
«Մենք հասկանում ենք մեր թուրք ընկերների անհանգստությունն իրենց սահմանները եւ ժողովրդին պաշտպանելու հարցում, բայց մենք կարծում ենք, որ այդ անհանգստությունը վերացնելու լավագույն ճանապարհը համագործակցությունն Է Սիրիայի կենտրոնական կառավարության հետ եւ աշխատանքը միջազգային իրավունքի շրջանակներում՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,- ասել Է Իրանի ԱԳ նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am