Արհեստական ուղեղն առաջին անգամ մտածել Է
11:40, 2 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները նեյրոնային ակտիվություն են արձանագրել իրենց կողմից արհեստականորեն աճեցված ուղեղում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Stem Cell գիտական հոդվածում:
Հետազոտողների խոսքով՝ արհեստական ուղեղի համաժամ իմպուլսները նման են եղել վաղածին երեխաների ԷլետրաԷնցեֆալոգրամին:
Մարդու արհեստական օրգանն ստեղծվել Է չափահաս մարդու ցողունային բջիջներից: Գիտնականները կարողացել են դրանց հարկադրել վերածվելու գլխուղեղի կեղեւի ոչ մեծ հատվածի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում