Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետը պարգևատրեց «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթներում աչքի ընկած աշակերտներին

Վարչապետը պարգևատրեց «Կենգուրու», «Մեղու» և «Ռուսական արջուկ» մրցույթներում աչքի ընկած աշակերտներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաթեմատիկայի «Կենգուրու», հայոց լեզվի «Մեղու», ռուսաց լեզվի «Ռուսական արջուկ» մրցույթներում ու միջազգային առարկայական օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած և ուսումնական հաստատությունները ոսկե մեդալով ավարտած աշակերտները ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աշակերտները ստացան մեդալներ, պատվոգրեր և այլ մրցանակներ:

«Այսօրվա Հայաստանում և մեր կառավարության համար կրթությունը կարևորագույն առաջնահերթություն է: Մենք այդ քան կարևորում ենք գիտությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, ազատ և հպարտ քաղաքացիների պետություն, իսկ սա ուղղակի կապ ունի պետության հետ: Կապն այնքանով է, որ ՀՀ-ն այլևս այնպիսի երկիր է, որտեղ ոչ թե կառավարում են քաղաքացիներին, այլ ղեկավարում են քաղաքացիները: Իսկ քաղաքացի լինել առաջին հերթին նշանակում է ի վիճակի լինել կայացնել որոշումներ և ի վիճակի լինել կրել պատասխանատվությունը կայացված այդ որոշումների համար, իսկ իմ ընկալմամբ՝ կրթությունն ամենակարևոր բաղադրիչն է յուրաքանչյուր մարդու համար տնօրինելու, կառավարելու սեփական կյանքը, կայացնելու և իրականացնելու որոշումներ ու կրել այդ որոշումներից բխող պատասխանատվությունը»,- ասաց վարչապետը:

2018-2019թթ. ուսումնական տարում գերազանցության ոսկե մեդալով է պարգևատրվել հանրակրթական ուսումնական հաստատությունների 84 շրջանավարտ: 2018-2019թթ. ուսումնական տարվա միջազգային առարկայական օլիմպիադաների մասնակցած 13 աշակերտներն արժանացել են 17 մեդալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am