Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լուկաշենկոն ձմերուկի բերքահավաք Է կազմակերպել

Լուկաշենկոն ձմերուկի բերքահավաք Է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կազմակերպել Է ձմերուկի բերքահավաք: Դաշտում պետության ղեկավարին օգնել են նրա մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը եւ այլ կանայք՝ պրոտոկոլի ծառայությունից: Բերքահավաքի տեսանյութը հրապարակված Է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի մամուլի ծառայությունը նշում Է, որ այս տարվա ամառն արեւոտ չԷր, ուստի ձմերուկի բերքն առատությամբ աչքի չի ընկել: Երկրում հավաքվել Է ընդամենը 20 տոննա ձմերուկ:

Լուկաշենկոն դաշտ Է դուրս եկել օգոստոսի 29-ին՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից անմիջապես հետո: Ամերիկացի պաշտոնյան ինքը հանդիպումը որակել Է անարդյունավետ, սակայն նշել Է, որ երկրների փոխհարաբերությունների խնդրահարույց թեմաների քննարկման բուն փաստը շատ կարեւոր Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am