Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քրեական ենթամշակույթի մարդկանց ապրելու ուղարկել իրենց տուն՝ բանտ. Վարչապետ  

Քրեական ենթամշակույթի մարդկանց ապրելու ուղարկել իրենց տուն՝ բանտ. Վարչապետ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն ընդունեց օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ և մասնակցություն հանցավոր համագործակցությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։


«Միաժամանակ, այս մասով նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի խումբը կամ կնպաստի տվյալ խմբի գործունեության խափանմանը։ Նշված անձանց մասով խրախուսական նորմ է սահմանված քրեական պատասխանատվությունից ազատվելը»,- նշեց Բադասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս ամենի մեջ ներգրավված անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

«Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և, հետևաբար, պետք է նրանց բոլորին ուղարկել իրենց տուն՝ ապրելու»,- նշեց վարչապետը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին նկատեց, որ քրեական ենթամշակույթում ներգրավված անձինք շատ անգամ էականորեն վնասում են հանցագործությունների բացահայտմանը։ «Օրենսդրական այս փոփոխությունը, որը, հույս ունեմ, կընդունվի ԱԺ-ի կողմից, բացառիկ նշանակություն ունի։ Որ պահին սա դարձավ օրենք, մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի», - ասաց նա։

Փաթեթի ընդունմանը կողմ հանդես եկավ նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am