Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Moody’s-ի փորձագետները ՀՀ կառավարության ռազմավարական նպատակները համարում են ադեկվատ, ճշգրիտ և արդի

Moody’s-ի փորձագետները ՀՀ կառավարության ռազմավարական նպատակները 
համարում են ադեկվատ, ճշգրիտ և արդի

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Moody’s միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպության փորձագետները Հայաստանի կառավարության ռազմավարական նպատակները համարում են ադեկվատ, ճշգրիտ և արդի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, որ հանդիպել է Moody’s-ի փորձագետների հետ և նրանց հետ քննարկել Հայաստանի ռազմավարական նպատակները:

«Ցանկանում եմ կիրառական իմաստով այս իրադարձության մասին խոսել՝ մասնավոր հատվածի հետ կապված։ Սա չի կարող չհանգեցնել շուկայում տոկոսների նվազմանը։ Նախ, այն հայկական մասնավոր կազմակերպությունները, որոնք ունեն Moody’s-ի վարկանիշ, նրանց վարկանիշը 90 տոկոս հավանականությամբ կաճի, ինչը կնշանակի, որ արտաքին շուկաներից ներգրավված միջոցների տոկոսադրույքները կնվազեն։ Սա կբերի նրան, որ հայկական շուկայում տոկոսադրույքները որոշակի չափով կնվազեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխվարչապետը։

Moody’s-ի կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ «B1»-ից «Ba3»:



 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am