Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռազմական արտադրանքը որպես առաջնահերթություն ձեռք կբերվի տեղական արտադրողից

Ռազմական արտադրանքը որպես առաջնահերթություն ձեռք կբերվի տեղական 
արտադրողից

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը և ձեռք բերված պայմանավորվածությանը:

«Պայմանավորվել ենք, որ շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են Հայաստանում: Կկազմենք Զինված ուժերի առաջիկա 5 տարիների մոտավոր պահանջարկի պլան, ոլորտի հետ կաշխատենք երկու ուղղությամբ՝ կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները, եթե տեղական արտադրողներն ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ և ճանապարհային քարտեզ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց մեկամսյա պարբերականությամբ իրեն զեկուցել իրավիճակի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am