Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Դեպի Երկիր են սուրում միանգամից երկու մեծ աստղակերպեր


ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին միանգամից երկու մեծ աստղակերպեր կմոտենան Երկրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NASA-ն:

Աստղակերպերից մեկի՝ 2000QW7-ի տրամագիծը կազմում Է 290-ից մինչեւ 650 մետր, ինչը բարձր Է Օստանկինոյի հեռուստաաշտարակից (540 մետր):

ԱՄՆ-ի գործակալության տվյալներով՝ այն մոլորակին կմոտենա 5,3 միլիոն կիլոմետր հեռավորությամբ: Նույն օրը մոտավորապես նույն հեռավորությամբ Երկրին կմոտենա 2010CO1 աստղակերպը, որի տրամագիծը 120-ից մինչեւ 260 մետր Է:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ օգոստոսի 28-ին մեկ միլիոն կիլոմետր հեռավորությամբ Երկրին կմոտենա 2019 OU1 աստղակերպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ