Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վիոլա Դեւիսը Միշել Օբամային կմարմնավորի քաղաքական դրամայում

Վիոլա Դեւիսը Միշել Օբամային կմարմնավորի քաղաքական դրամայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» մրցանակի դափնեկիր Վիոլա Դեւիսը Միշել Օբամային կմարմնավորի «Առաջին տիկիններ» բազմասերիանոց հեռուստատեսային քաղաքական դրամայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety-ն:
Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ դերասանուհին արդեն ստորագրել Է նախագծին մասնակցելու պարտավորագիրը: Դեւիսը նաեւ կդառնա կինոնկարի գործադիր պրոդյուսերը:
Սերիալում կպատմեն տարբեր դարաշրջաններում Միացյալ Նահանգների նախագահների կանանց անձնական եւ քաղաքական կյանքի մասին: Այսպես, առաջին եթերաշրջանը նվիրված կլինի Էլեոնորա Ռուզվելտին, Բեթի Ֆորդին եւ Միշել Օբամային:
Նախագծի սցենարիստը եւ պրոդյուսերը Ահարոն Քուլին Է («Արյունոտ առու», «Տասներկու»): Մյուս մանրամասներն առայժմ հայտնի չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am