Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Instagram-ը նոր մեսենջեր Է թեստավորում. The Verge

Instagram-ը նոր մեսենջեր Է թեստավորում. The Verge

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը Threads անվանումով նոր մեսենջեր Է մշակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge-ն: Հավելվածի օգնությամբ օգտատերերը կկարողանան կոնտենտը «մտերիմներին» փոխանցել Instagram-ում:

Պորտալի տեղեկատվության համաձայն, բացի տեքստերից, լուսանկարներից եւ տեսանյութերից, օգտատերերը կկարողանան ավտոմատ կերպով հայտնել իրենց գտնվելու վայրի, տեղաշարժման արագության մասին: Բացի այդ, ենթադրվում Է, որ Threads-ը ավտոմատ ռեժիմով կնշի՝ օգտատերը ցանցում Է, թե ոչ: Ինչպես հայտնում Է The Verge-ն, հավելվածը ներքին թեստավորում Է անցնում: Instagram-ում հրաժարվել են մեկնաբանություններից:

Instagram հավելվածը, որը նախատեսված Է լուսանկարներ եւ տեսահոլովակներ զետեղելու համար, գործարկվել Է 2010 թվականի հոկտեմբերին եւ սկզբնապես նախատեսված Էր միայն Apple ընկերության շարժական սարքերի համար: 2012 թվականի ապրիլին ծառայությունը հասանելի դարձավ Android հարթակի օգտատերերին: Այդ ժամանակ Էլ Facebook-ն Instagram-ը գնեց 1 մլրդ դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am