Դեսպան Կաժոյանը հանդիպել է Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ
14:34, 26 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն օգոստոսի 22-ին հանդիպել է Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հոանգ Քուոք Վուոնգի (Hoang Quoc Vuong) հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախատեսված Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և գործարար ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում