Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Դեսպան Կաժոյանը հանդիպել է Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ

Դեսպան Կաժոյանը հանդիպել է Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի 
համանախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն օգոստոսի 22-ին  հանդիպել է Հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՎՍՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հոանգ Քուոք Վուոնգի (Hoang Quoc Vuong) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաև ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում նախատեսված Հայ-վիետնամական  միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի և գործարար ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցեր:
 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am