Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

ԿԳՄՍ-ում քննարկվել է «Կումայրի» արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում ընդգրկելու հարցը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հարցը քննարկվել է նախարարությունում հանդիպման ընթացքում:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով տնօրինության արտակարգ իրավիճակների կանխարգելման և հակազդեցության ստորաբաժանման ղեկավար Ջովաննի Բոկարդիին և պրոֆեսոր Անդրեա Ջիաննանտինիին: Կողմերը կարևորել են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի սեյսմիկ անվտանգության ուսումնասիրման ու եզրակացության տրամադրման խնդիրը»,- նշված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]