Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանությունում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը

Ոստիկանությունում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների աշխատանքային խմբի նիստը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների աշխատանքային խմբի նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստը կայացել է Համակարգող խորհրդի հիմնական միջոցառումների պլանի համաձայն:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը, շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ և ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարներ:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Արման Սարգսյանը կարևորել է համակարգող խորհրդի դերը թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման ոլորոտում, իրականացվող ռազմավարությունը և նոր մեխանիզմների մշակումն ու կիրառումը: Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգով հաստատված բոլոր հարցերը: Հաստատվել է այս տարվա սեպտեմբերի 23-ից 27-ը Հայաստանում կայանալիք «Կանալ-կովկասյան հողապատնեշ» տարածաշրջանային հակաթմրանյութային օպերացիայի անցկացման պլանը:

Նիստի ավարտին ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի իրավասու մարմինների ղեկավարների կողմից կազմվել է արձանագրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]