Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

Ամերիկաբնակ հայերը դատի են տվել Թուրքիային՝ հայրենի գյուղ մեկնելու նպատակով վիզա չտրամադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկաբնակ երկու հայ՝ 88-ամյա Պարգև Ղազարյանը և նրա որդի Կարո Ղազարյանը Թուրքիայի դեմ դատական հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ այդ երկրի հարավում գտնվող իրենց հայրենի գյուղ այցելելու համար դեսպանատնից մերժում են ստացել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Asbarez-ը:

Պարգև Ղազարյանը, որը ծնվել է 1931թ.-ին թուրքական Կալանդուրան գյուղում, 2017 թվականին որոշել էր ծննդավայր վերադառնալ՝ «քրիստոնեական ծեսեր կատարելու»: Այս նպատակով նա դիմել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն՝ վիզայի դիմումի մեջ նշելով իր ազգությունը և կրոնական պատկանելիությունը:

Թուրքիայի դեսպանատունը մերժել է հայր և որդի Ղազարյանների վիզան: Ինչպես նշում են հայցվորների դատապաշտպանները, պատճառը նրանց հայկական ծագումն է եղել:

Նշվում է, որ Պարգև Ղազարյանի համար դա արտերկիր մեկնելու վերջին հնարավորությունն է եղել՝ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական վիճակը: Դատական հայցում տարեց տղամարդը մեղադրում է Թուրքիային մի շարք միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի խախտման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am