Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը մեր օրակարգում է. Զոհրաբ Մնացականյան

Փաշինյան-Թրամփ հանդիպման հարցը մեր օրակարգում է. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունն ակտիվացել է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ դա տեսնելու համար հարկավոր է գնահատել բոլոր այն հանդիպումները, որոնք տեղի են ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում:

«Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպում մենք չենք ունեցել, բայց դրանից մեր երկխոսությունն ԱՄՆ-ի հետ չի նվազել, շատ ավելի ակտիվացել է: ԱՄՆ-ում յուրահատուկ համակարգ է իր բարդ կառուցվածքով, իսկ Թրամփի և Պոմպեոյի հետ հանդիպումների հարցը օրակարգում է, կլինի, երբ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մնացականյանը:

Դիտարկմանը, թե չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Սխալ են ասում»:

Հարցին, բանակցություններ գնո՞ւմ են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանը հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի  հետ, ՀՀ ԱԳ նախարարը պատասխանեց. «Այդ հարցը մշտական մեր օրակարգում է»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]