Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ում գիտնականները ջրից կարագի նմանակ են ստեղծել

ԱՄՆ-ում գիտնականները ջրից կարագի նմանակ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի Քոռնելի համալսարանի գիտնականներն ստեղծել են կարագի ցածրկալորիական նմանակ, որը գլխավորապես բաղկացած Է ջրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հաստատության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Քիմիկոսներին հաջողվել Է մեծ քանակությամբ ջուրը ձեթի եւ կաթնաճարպի հավելմամբ կերպափոխել Էմուլսիայի, որը թանձրությամբ մոտ Է կարագին: Այդ մթերքն արհեստական կայունարարներ չի պարունակում եւ 75 տոկոսով պակաս կալորիական Է, քան կարագը: Նմանակի մեկ ճաշի գդալը պարունակում Է 2,8 գրամ ճարպ եւ 25,2 կիլոկալորիա, մինչդեռ կարագի նույն քանակությունը պարունակում Է 11 գրամ ճարպ եւ շուրջ 100 կիլոկալորիա: Քիմիկոսները կարող են փոխել մթերքի համն ու այլ բնութագրեր:

Ինչպես նշել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Միշել Լին, տեխնոլոգիան, որը գիտնականներն օգտագործել են նմանակի ստացման համար, կարող Է կարեւոր դեր խաղալ առողջության համար օգտակար նոր տեսակի մթերքների ստացման համար, որոնց պահանջարկը վերջին տարիներին զգալիորեն աճել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]