Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկվել է ևս 400 շահառու

Դայակների աշխատավարձի փոխհատուցման ծրագրում ընդգրկվել է ևս 400 շահառու

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 77 միլիոն 334 հազար դրամ գումար հատկացրեց դայակների աշխատավարձերի փոխհատուցման ծրագրի իրականացումն ապահովելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս տարի ծրագիրը ընդլայնվել է՝ ընդգրկելով ևս 400 անձի։

«Նախագծի նպատակն է ապահովել մինչև 3 տարեկան երեխաների խնամքի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի մինչև 2 տարի լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքը աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման իրականացումը։ Այսինքն՝ նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին շատ հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելը։  2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասաց Բաթոյանը։

Նախարարը նշեց, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 միլիոն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուների վճարելու համար։

Բաթոյանը հավելեց, որ ցանկացողները շատ են, և այս դեպքում առաջնահերթությունների կարգ է սահմանվել։

«Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան երկու և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։ Մենք վերանայում ենք ծրագիրը, որպեսզի կարողանանք արդյունավետությունը բարձրացնել և ընդլայնել ծրագիրը, ուղղակի մենք պետք է կարողանանք երկու տարվա ֆինանսավորումը ապահովել»,- ասաց Բաթոյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am