Աֆղանստանում ամերիկացի երկու զինվոր Է զոհվել
10:01, 22 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում օգոստոսի 21-ին ամերիկացի երկու զինվոր Է սպանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հաղորդագրության մեջ, որը օգոստոսի 22-ին հրապարակվել Է ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության կայքում:
Զոհվելու հանգամանքները եւ զոհվածների անունները չեն ճշտվում:
Հաղորդագրության մեջ նշվում Է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության քաղաքականության համաձայն մարտում սպանված զինծառայողների անունները չեն հրապարակվում մերձավոր հարազատներին ծանուցումից հետո 24 ժամվա ընթացքում:
Աֆղանական ԶԼՄ-ների տվյալներով՝ 2019 թվականին Աֆղանստանում զոհվել Է ԱՄՆ-ի առնվազն 15 զինծառայող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում