Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոստիկանությունը Երևանում մեծաթիվ ուժերի ներգրավմամբ իրականացրել է ուժեղացված ծառայություն

Ոստիկանությունը Երևանում մեծաթիվ ուժերի ներգրավմամբ իրականացրել է 
ուժեղացված ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով` հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել մայրաքաղաքում: Ներգրավված են եղել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ենթակա բաժինների, պարեկապահակետային ծառայության գնդի և ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր:
Տարբեր արարքների կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել կամ բերման ենթարկվել մի շարք անձինք:
Ոստիկանության հատուկ ուշադրության կենտրոնում են եղել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Բոլոր օրինախախտները հայտնաբերվել և ենթարկվել են վարչական պատասխատանվության: Որոշ մեքենաներ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Հայտնաբերված բոլոր օրինախախտները ենթարկվել են համապատասխան պատժամիջոցի, որոշ դեպքերով էլ նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ հասարակական անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են:
Հորդորում ենք՝ պահպահել համակեցության կանոններն ու չխախտել օրենքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am