Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվել. ուղևորներից մեկը մահացել է

Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվել. ուղևորներից մեկը 
մահացել է

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանն օգոստոսի 20-ին, ժամը 18:21-ին  ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնու տաճարի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը և այրվում է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի  (վարորդ՝ Նորայր Լ., ծնված 1980 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել մոտակա ձորակը և բռնկվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Անտոն Կ.-ն (ծնված  1988 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ», այնուհետև տեղափոխվել «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն»:

Փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մյուս ուղևոր Էլինա Կ.-ի այրված դին:

Փրկարարները հրշեջ-փրկարարների հետ համատեղ իրականացրել են ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:

                                                  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am