Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել

Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սեւանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս է բաց թողնվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օգոստոսի 12-ի դրությամբ Սեւանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 միլիոն խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է հավանականությունը որ Սեւանից օրենքով նախատեսված 170 միլիոն խ/մ-ից ավել թողք իրականացնելու անհրաժեշտություն չի լինի: 

Այս իրավիճակի պատճառը շատ թե քիչ բարենպաստ եղանակն է եւ ջրի կառավարման ոլորտում արտակարգ միջոցների կիրառումը»,- գրել է Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am