Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպիտակ տունը չեղյալ Է հայտարարել Թրամփի այցը Դանիա

Սպիտակ տունը չեղյալ Է հայտարարել Թրամփի այցը Դանիա

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տունը չեղյալ Է հայտարարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 2 – 3-ը պլանավորված այցը Դանիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Սպիտակ տան ներկայացուցիչը հեռուստաալիքին հավաստել Է այդ տեղեկատվությունը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ այցը հետաձգում Է Գրենլանդիան Միացյալ Նահանգներին վաճառելու հարցում դանիական կողմի շահագռրգռված չլինելու վերաբերյալ Դանիայի վարչապետի հայտարարությունից հետո:

«Դանիան շատ առանձնահատուկ երկիր Է արտակարգ մարդկանցով, բայց, հենվելով վարչապետ Մետտե Ֆրեդերիքսենի մեկնաբանությունների վրա, թե նա շահագրգռված չԷ Գրենլանդիայի գնման քննարկման հարցում, ես կհետաձգեմ երկու շաբաթ հետո պլանավորված մեր հանդիպումն այլ ժամանակ»,- գրել Է Թրամփն իր թվիթերում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am