Շարունակվում են Չորաթանի 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները
19:17, 20 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորաթան վարչական շրջանից ձեռնոցի գործարան տանող 418 մետր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են, որոնք իրականացվում են մ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ճանապարհի հիմնանորոգման շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կառուցվում են ջրահեռացման համակարգեր, տեղադրվում են բազալտե եզրաքարեր, իրականացվում է ճանապարհի նոր պատվածք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում