Ռուսաստանցիների մեծամասնությունը վստահ Է, որ 20 տարի անց իրենց երկրում ավելի լավ չի լինելու
17:08, 20 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քաղաքացիների գրեթե մեկ երրորդը (30 տոկոսը) վստահ Է, որ 20 տարի անց երկրի տնտեսության մեջ եւ ֆինանսական ոլորտում իրավիճակը չի փոխվի: Ռուսաստանցիների քառորդ մասը վստահ Է, որ ավելի լավ կլինի, իսկ վատթարացում Է սպասում համաքաղաքացիների 22 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՀԿՀ) անցկացրած հարցման տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը (62 տոկոսը) այն կարծիքն Է հայտնել, որ երկրի ներկայիս իրադրությունը չի տրամադրում, որ կյանքի իրենց պլանները կազմեն առաջիկա մի քանի տարվա համար: Այս հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդն իր կարծիքը բացատրում Է «անկայունությամբ եւ վաղվա օրվա նկատմամբ անվստահությամբ»: ՀԿՀ-ի տվյալներով, այս կատեգորիայի հարցվածների 12 տոկոսը նշում Է աշխատավարձերի եւ կենսաթոշակների փոքր չափերը եւ ցածր կենսամակարդակը: Այն անձանցից յուրաքանչյուր տասներորդը, ովքեր ներկայիս ժամանակաշրջանն անբարենպաստ են համարում ապագա մի քանի տարվա պլաններ կազմելու համար, նշում Է գների եւ տարիֆների աճը:
Դրա հետ մեկտեղ սոցիոլոգները նշում են, որ ռուսաստանցրիների 28 տոկոսը երկրի ներկայիս իրադրությունը բարենպաստ Է համարում առաջիկա մի քանի տարվա պլաններ կազմելու համար: Նրանք վստահ են երկրի կայուն իրադրությանը, ինչպես նաեւ նշում են, որ իշխանությունները շատ բան են անում բնակչության կյանքի պայմանները բարելավելու համար:
Հարցումը 2019 թվականի օգոստոսի 11-ին 18 եւ ավելի բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում անցկացվել Է ՌԴ-ի 104 բնակավայրերում եւ 53 սուբյեկտներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում