Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կանարյան կղզիներում անտառային հրդեհի տարածքը հասել Է 10 հազար հեկտարի. AFP

Կանարյան կղզիներում անտառային հրդեհի տարածքը հասել Է 10 հազար հեկտարի. AFP

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Գրան Կանարիա կղզում (Կանարյան Կղզիների ինքավար մարզ) անտառային հրդեհի տարածքը հասել Է 10 հազար հեկտարի: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել Է France-Presse (AFP) գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ այս պահին տարահանվել Է ավելի քան 9 հազար մարդ: Իշխանությունները չեն բացառում, որ շատ շուտով կկատարվի լրացուցիչ տարահանում:

Ինչպես նշում Է France-Presse-ը, երկրի կառավարությունում հայտարարում են, որ խոսքը վերաբերում Է այս տարի Իսպանիայի տարածքում տեղի ունեցած ամենախոշոր հրդեհին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կրակն ընդգրկել Է 6 հազար հեկտար:

Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Կղզում հրդեհն սկսվել Է օգոստոսի 17-ին Վալիեսեկո բնակավայրի շրջանում: Բռնկումը տարածվել Է Տամադաբա արգելոցում: Կրակի մարումը դժվարացնում են տարածաշրջանում հաստատված շոգը եւ քամու հուժկու պառթկումները:

Տարերքի դեմ պայքարին մասնակցում Է շուրջ հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am