Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը մշակել է ՄԻՊ-ի ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը

Կառավարությունը մշակել է ՄԻՊ-ի ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կառավարությունը մշակել է  Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft  իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Մարդու իրավունքների պաշտպանության նոր Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 6 տարվա համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարվա համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։

Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաթուղթ, որը համակարգված ձևով.

ա) կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը,

բ) կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով,

գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և, հատկապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար,

դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am