Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ մաքսավորները մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը

Հայ մաքսավորները մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են երրորդ 
հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մինի-ֆուտբոլի թիմը բրոնզե մեդալով է վերադարձել Բելառուսում կայացած մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժնից, Բրեստ քաղաքում մաքսային ծառայությունների միջև կայացած մինի-ֆուտբոլի 13-րդ միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Սլովակիայի մաքսային ծառայությունների թիմերը:

«Պետական եկամուտների կոմիտեի թիմը Բելառուսում մասնակցել է մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 13-րդ միջազգային մրցաշարին: Հայաստանի մաքսային ծառայության թիմին համառ մրցապայքարում հաջողվել է զբաղեցնել երրորդ հորիզոնականը»,- նշված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ի թիմը ևս մեկ մրցանակ է ստացել վստահելի համագործակցության և ամենակազմակերպված թիմ լինելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am