Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կարող է ստորագրվել Երևանում

ԵԱՏՄ-Սինգապուր համաձայնագիրը կարող է ստորագրվել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը հուսով է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին Սուբոտինը հայտնեց օգոստոսի 16-ին տեղի ունեցած տեսակամուրջի ընթացքում:

«Բոլոր բանակցությունները գտնվում են վերջնական փուլում: Շատ բարդ այդ ամենը տրվեց և թեժ քննարկումների արդյունքում, բայց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստի ընթացքում հայտարարվեց, որ հենց հոկտեմբերին Երևանում կստորագրվի այդ համաձայնագիրը, այնպես որ դեռ որևէ հետ քայլ չկա, և մենք բոլորս հուսով ենք, որ այն կստորագրվի, և մենք ևս մեկ ազատ առևտրի գոտի կունենանք Սինգապուրի հետ»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետություններին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը խնդրել է հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am