Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է արտագնա աշխատանքի մեկնած հայերին հուզող խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է արտագնա աշխատանքի մեկնած 
հայերին հուզող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև քննարկում է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նրանք խոսել են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրների լուծման մասին:

«Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը կարևոր մասնակցություն ունի նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը»,- նշել է Թաթոյանը։ Նրա խոսքով՝ օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում հայերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am