Վախճանվել Է քիմիայի բնագավառում նոբելյան դափնեկիր Քերի Մուլիսը
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 75-րդ տարում մահացել Է ամերիկացի կենսաքիմիկոս Քերի Մուլիսը, որը Նոբելյան մրցանակ Է ստացել ԴՆԹ-ի անալիզի պարզ եւ ոչ թանկ մեթոդի հայտնաբերման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Times-ը:
Դափնեկրի կինը՝ Նենսի Քոսգրոուվ Մուլիսը, հրատարակությանը պատմել Է, որ գիտնականը մահացել Է օգոստոսի 7-ին Կալիֆոռնիայի Նյուփորտ Բիչ քաղաքի՝ իր տանը: Մահվան պատճառը սրտի եւ շնչառական անբավարարությունն Է թոքաբորբից հետո առաջացած բարդացումներից: 1993 թականին Մուլիսը Նոբելյան մրցանակը բաժանել Է բրիտանացի գիտնական Մայքլ Սմիթի հետ: Հետազոտողը հռչակվել Է արտասովոր հայացքներով ու կենսաոճով: Ատենախոսության պաշտպանությունից հետո նա առժամանակ հեռացել Է գիտությունից՝ գրողի գործունեությամբ զբաղվելու համար: 1998 թվականին հրապարակվել Է քիմիկոսի ինքնակենսագրությունը՝ «Բանականության դաշտում մերկ պարողը», որտեղ, նա, մասնավորապես, ժխտել Է կապը ՁԻԱՀ-ի եւ ՄԻԱՎ-ի միջեւ, հաղորդել Է Life-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում