Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անշարժ գույքի գրանցման գործարքներն աճել են 17.1 տոկոսով

Անշարժ գույքի գրանցման գործարքներն  աճել են 17.1 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի հուլիսին  անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16'073 գործարք, որը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 10.3 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ` 17.1 %-ով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Կադաստրի կոմիտեի լրատվության բաժնից, Երևանում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թվականի հուլիսի համեմատ՝ 9.8 %-ով :

Մարզերի քաղաքներում 2019 թվականի հուլիսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հունիսի համեմատ աճել են 0.1 %-ով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am