ՊՍԺ-ն Նեյմարի համար «Բարսելոնա»-ից պահանջում է 10 մլն եվրո և 2-3 ֆուտբոլիստի
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ՊՍԺ-ն «Բարսելոնա»-ին է ներկայացրել հարձակվող Նեյմարի տրանսֆերի պայմանները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է L'Equipe-ը:
Համաձայն աղբյուրի, փարիզցիները պատրաստ են վաճառել 27-ամյա հարձակվողին կապտանռնագույններին, սակայն փոխարենը ցանկանում են 100 մլն եվրո և 2-3 ֆուտբոլիստների, որոնք մտնում ենք իրենց հետաքրքրությունների մեջ. Ֆիլիպե Կոուտինյո, Ուսման Դեմբելե, Նելսոն Սեմեդու:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Մադրիդի «Ռեալ»-ը Նեյմարի համար պայքարում առաջատար է, քանի որ ՊՍԺ-ն չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին «Բարսելոնա»-ին՝ կատալոնյան ակումբի հետ վատ հարաբերությունների պատճառով:
Նեյմարը «Բարսելոնա»-ում հանդես է եկել 2013-2017 թվականներին, որից հետո 222 մլն եվրոյով տեղափոխվել ՊՍԺ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում