Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Նեպալը կխստացնի կանոնները Էվերեստը նվաճողների համար զոհվածների թվի աճի պատճառով




ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալի իշխանությունները պլանավորում են կխստացնել Էվերեստ լեռը նվաճողների համար սահմանված կանոնները վերջին սեզոնում լեռնագնացների շրջանում մահացության բարձր մակարդակի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Himalayan Times թերթը:
Էվերեստ լեռը գտնվում Է Հիմալայներում եւ Երկրի ամենաբարձր գագաթն Է: Ծովի մակարդակից դրա բարձրությունը հասնում Է 8 հազար 848 մետրի: Պաշտոնական տվյալների համաձայն, ընդամենն այս տարի ալպինիստական տարեշրջանի սկսվելուց ի վեր ութ հազար մետրից ավելի բարձունքը նվաճելու ժամանակ Հիմալայներում զոհվել Է 21 մարդ:
Պաշտոնյաներից, փորձագետներից եւ լեռնային զբոսաշրջության ոլորտի գործակալությունների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովն օգոստոսի 15-ին զեկույց Է ներկայացրել Նեպալի մշակույթի, զբոսաշրջության եւ քաղաքացիական ավիացիայի նախարարին, որում կառավարությանը հանձնարարում Է՝ խստացնել լեռնային տուրիզմի անվտանգության կանոնները: Ինչպես նշվում Է, հիմնական հանձնարարություններից մեկը «մեկ լեռնագնաց-մեկ բարձունք-մեկ սեզոն» քաղաքականության սահմանումն Է:
Հանձնաժողովի զեկույցի համաձայն, Էվերեստը եւ 8 հազար մետրից բարձր մյուս լեռնագագաթները նվաճողները պետք Է մեծ բարձունքներ վերելքի պատրաստություն անցնեն: Նոր կանոնների համաձայն, ենթադրվում Է, որ Էվերեստ բարձրանալու թույլտվություն Է տրվելու միայն նրանց, ովքեր Նեպալում 6,5 հազար մետրից ոչ ցածր բարձունք են նվաճել:
Բացի այդ, եթե կանոններն հավանության արժանանան, լեռնագնացները պետք Է իշխանություններին տեղեկանք ներկայացնեն առողջական վիճակի եւ ֆիզիկական պատրաստության վերաբերյալ, իսկ նրանց Էքսկուրսավարներ կկարողանան լինել միայն Նեպալի քաղաքացիները: Բացի այդ, ընկերությունները, որոնք կազմակերպում են արշավախմբերը, պետք Է ունենան բարձր որակավորման փրկարարական թիմ եւ լեռնային տուրիզմի գիտելիքներ ունեցող բժիշկ:
Նեպալի զբոսաշրջության նախարար Յոգեշ Բհաթարային հայտարարել Է, որ նախարարությունը կընդունի հանձնաժողովի հանձնարարականները: Նրա խոսքով՝ զեկույցի հիման վրա կփոխվեն համապատասխան օրենսդրական ակտերը եւ լեռնային տուրիզմի ոլորտի կանոնները:
Նեպալն աշխարհի ութ ամենաբարձր լեռնագագաթների հայրենիքն Է, լեռնագնացությունը երկրի զբաղվածության եւ եկամուտների հիմնական աղբյուրն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ