Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շուրջ 3 մլն ուկրաինացիներ կարող են ՌԴ-ի քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով. ՌԴ ՆԳՆ

Շուրջ 3 մլն ուկրաինացիներ կարող են ՌԴ-ի քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով. ՌԴ ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի շուրջ երեք միլիոն քաղաքացիներ, որոնք մտնում են արտոնյալ կատեգորիայի մեջ, կարող են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Միգրացիայի հարցերի գլխավոր վարչության ղեկավար Վալենտինա Կազակովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այն անձանց ընդհանուր թիվը, որոնք կարող են օգտվել (պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու նոր կանոններից – ծանոթ. խմբ.) Ուկրաինայի շուրջ 3 միլիոն քաղաքացիներ են»,- ասել Է նա: Ռուսաստանի ՆԳ նախարարությունը պլանավորում Է ավելացնել գերատեսչության միգրացիոն ստորաբաժանումների հաստիքային թվաքակազմը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացողների կուտակումներից հետո, ասել Է Կազակովան:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին ստորագրել Է հրամանագիր «Հումանիտար նպատակով այն անձանց կատեգորիաների սահմանման մասին, ովքեր իրավունք ունեն դիմելու պարզեցված կարգով ՌԴ-ի քաղաքացիության ընդունման դիմումներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am