Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Աթամբաեւին մեղադրանք են առաջադրել եւս երկու կոռուպցիոն քրեական գործով

Աթամբաեւին մեղադրանք են առաջադրել եւս երկու կոռուպցիոն քրեական գործով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանք են առաջադրել եւս երկու քրեական գործով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նրա փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարյովը. այժմ Աթամբաեւը մեղադրվում Է 10 գործով: «Նրան եւս երկու ծանուցում են հանձնել կոռուպցիայի մեջ մեղադրվելու մասին: Երկու գործերն Էլ վերաբերում են Կոյ-Տաշ գյուղում հողամասերի ձեռքբերմանը»,-հայտարարել Է Սլեսարյովը:

Այսպիսով, ընդամենն այսօրվա դրությամբ Աթամբաեւին մեղսագրվում Է 10 ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կատարում:

Օգոստոսի 13-ին Ղրղզստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչը հայտնել Է, որ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին ծանուցումներ են հանձնվել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություն, սպանության փորձ, պատանդառություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության կիրառում:

Հատուկ ծառայությունների վարկածով, պետության նախկին ղեկավարը պետական հեղաշրջում Էր նախապատրաստում: Օգոստոսի 14-ին նախկին նախագահին կոռուպցիայի մեջ են մեղադրել Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս եւ գրասենյակային շենքեր ձեռք բերելիս: Նրան կարող Է սպառնալ ցմահ պատժաժամկետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am