Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում բելառուսցի երկու կին զբոսաշրջիկ Է զոհվել

Վրաստանում բելառուսցի երկու կին զբոսաշրջիկ Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացի փրկարարներն ինտենսիվ որոնումների շնորհիվ գտել են Սվանեթի լեռներում կորած բելառուսցի զբոսաշրջիկ կանանց. նրանցից երկուսը զոհվել են, մեկը տուժել Է եւ գտնվում Է ծանր վիճակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:

«Փրկարարները Թեթնուլդ լեռան վրա գտել են բելառուսցի կորած զբոսաշրջիկ կանանց: Երկուսը զոհվել են, երրորդը տուժել Է: Առկա տեղեկատվության համաձայն՝ տուժածի առողջական վիճակը ծանր Է»,- ասված Է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Դրանում նշված Է, որ փրկարարները որոնումներն սկսել են օգոստսի 14-ի երեկոյան օտարերկրացիների կորելու մասին ծանուցումն ստանալուն պես: Օգոստոսի 15-ի առավոտյան որոնումների գործընթացին միացել Է Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը: Առկա տեղեկատվությամբ՝ երկու կորածները եղել են մոտ 60, իսկ երրորդը՝ 36 տարեկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am