Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

50-ից ավելի կալանավորներ են տուժել Կալիֆոռնիայի բանտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով

50-ից ավելի կալանավորներ են տուժել Կալիֆոռնիայի բանտում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյակ կալանավորներ են տուժել Սոլեդադ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) բանտում օգոստոսի 14-ին տեղի ունեցած զանգվածային ծեծկռտոցի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ շուրջ 200 բանտակյալներ ծեծկռտոց են սարքել բանտի բակում: Պահապան ծառայությունը հարկադրված Է եղել կրակել օդ, որպսզի դադարեցնի անկարգությունները: Ութ կալանավորների տարել են հիվանդանոցներ հիմնարկության սահմաններից դուրս, 50 մարդ բժշկական օգնություն Է ստացել բանտի պատերի ներսում:

Պահակախմբի անդամներից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am