Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարարին՝ հրաժարվել Մադուրոյին աջակցելուց
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը կոչ Է արել Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսին՝ հրաժարվել հանրապետության գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին աջակցելուց եւ անցնել ընդդիմության կողմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վլադիմիր Պադրինո, դու ունես ընտրություն: Քո զինվորներին ու համաքաղաքացիներին պաշտպանիր դիկտատոր Մադուրոյի կտտանքներից ու բռնությունից: Այլապես քեզ կհիշեն որպես մի մարդու, ով մեղսակից Է սահմանադրական երդմանը դավաճանածի այդ արարքներին»,-օգոստոսի 14-ին գրել Է Բոլթոնը Twitter-ում:
Այս հայտարարությունները նա արել Է այն բանից հետո, երբ անցած շաբաթ Պադրինո Լոպեսը պահանջեց պատժել նրանց, ովքեր նպաստում են Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում