Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Ջիգարխանյանի ընկերը հերքել Է արտիստի շտապ հոսպիտալացման մասին հաղորդումները


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջագարխանյանը պլանային պրոֆիլակտիկա Է անցնում, նա ոչ մի լուրջ հիվանդություն չունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիի հետ զրուցելիս ասել Է նրա ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:

Ավելի վաղ Mash ալիքը հայտնել Է, որ Ջիգարխանյանը Մոսկվայի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում Է հայտնվել սիրտ-անոթային եւ երիկամային անբավարարության ֆոնին:

«Ոչ մի սուր հիվանդություն չկա, նա պարզապես պլանային պրոֆիլակտիկա Է անցնում: Ոչ մի վերակենդանացման բաժանմունքի մասին խոսք չկա: Չգիտեմ՝ ով Է դա գրում, լուրեր են տարածում, ոչ մի նման բան չկա»,-ասել Է գործակալության զրուցակիցը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ