Ճապոնիայում ռեկորդային մակարդակի տեղումներ են սպասվում «Կրոսա» թայֆունի պատճառով
15:33, 14 Օգոստոս 2019
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրոսա» թայֆունը, որը Խաղաղ օվկիանոսի կողմից շարժվում Է Ճապոնիայի ուղղությամբ, կարող Է իր հետ ռեկորդային մակարդակի տեղումներ բերել: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտարարել Է երկրի օդերեւութաբանության ազգային վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճապոնացի օդերեւութաբանների տվյալներով՝ տեղումների մակարդակը կարող Է գերազանցել 1200 միլիմետրը: Տեղացի բնակիչներին նախազգուշացնում են գետերի վարարման, սողանքների սպառնալիքի մասին եւ հորդորում են տարահանվել հատուկ կազմակերպված կենտրոններ: Վերահաս թայֆունի պատճառով, որն օգոստոսի 15-ին պետք Է հասնի երկրի արեւմտյան եւ հարավարեւմտյան շրջաններ, չեղարկվել են շուրջ 400 ներքին ավիաչվերթներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում